Գարնանային մանկավարժական բաց ճամբար. օր առաջին

Մեկնարկվեց գարնանային մանկավարժական ճամբարը։ Օրն անցավ հագեցած և ինչպես միշտ՝ ուսուցանող։ Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, այնուհետև կայացավ «Հանրային աուդիտը» ուսումնական նախագծի ներկայացման նախապատրաստումը։ Օրվա երկրորդ կեսին ճաշակեցինք միասնական պատրաստած համեղ կերակուրները, և օրն ավարտեցինք Մայր դպրոցում՝ միասնական ընդհանուր պարապմունքով և պարի սեմինարով։

Թողնել մեկնաբանություն