Սեղանի խաղեր

Այն որ սեղանի խաղերն ապահովում են ուրախ ու զվարճալի ժամանց՝ բոլոս գիտենք,բայց քչերը գիտեն,որ դրանք նաեւ օգտակար են ֆիզիկական ու հոգեկան առողջության համար։ Սեղանի խաղերից շատերը պահանջում են մանր մոտորիկակի ներգրավվածություն, ուղեղի մշտապես զբաղվածություն,ուշադրության կենտրոնացում։Սեղանի խաղեր խաղալիս օրգանիզմում ավելանում են երջանկության հորմոնները, խաղացողների միջեւ ստեղվծվում են ջերմ, ընկերական,հարաբերություններ։ Առաջանում է վստահության ,համագործակցության մթնոլորտ։ Խորհուրդ է…

Հյուսիսի լողորդները

Այսօր օրվա երկրորդ կեսին հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականները լողացին դպրոցի բացօթյա լողավազանում, ջրային խաղեր խաղացին ու մի լավ զվարճացան։ Լողը յուրահատուկ սպորտաձև է, որը դրական է ազդում մարդու ինքնազգացողության վրա: Լողալուց հետո մեզ զգում ենք ուժեղ ու թարմացած: Լողն ամրացնում է հենաշարժողական համակարգը, ունենում դրական ազդեցություն հոդերի վրա, բարձրացնում է շարժունակությունն ու ճկունությունը:

Հեծանվավարություն

Հեծանիվը թերեւս առաջին տրանսպորտային միջոցն է, որին անհրաժեշտ է ծանոթանալ մանկուց: Եթե ​​նախկինում դրանք օգտագործվել են հիմնականում երեխաների եւ դեռահասների կողմից, ապա այժմ շատ երկրներում մեծահասակները հեծանիվն օգտագործում են որպես հիմնական փոխադրման միջոց։ Մեծ հույս ունեմ,որ ապագայում մեզ մոտ նույնպես հեծանիվը որոշ չափով կփոխարինի մեքենաներին։

Հունիսմեկյան թխվածք

Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստեցինք շատ համեղ թխվածք, բայց ոչ թե սովորական,այլ հունիսմեկյան։ Թխվածքի յուրահատուկ լինելը պայմանավորված էր նրանով,որ այն ամբողջությամբ պատրաստել են փոքրիկ ճամբարականները։ Ինչ խոսք՝ արդյունքը հիանալի էր։

Միջավայրի խնամք

Հյուսիսային դպրոցի սովորողների առօրյայի անբաժան մի մասն է նաեւ միջավայրի խնամքը։ Սովորողները սիրով ու հոգատարությամբ են վերաբերվում շրջակա միջավայրին՝ ծառ ու ծաղկին,ամեն քարին։

Երկրի օրը կրթահամալիրի հյուսիսում

Այսօր Երկիր մոլորակի օրն էր։ Երկարացված օրվա 2-3-րդ դասարանի ճամբարականների հետ կավից ծեփեցինք մոլորակներ,հավաքեցինք տարբեր գեղեցիկ քարեր,այնուհետեւ նկարազարդեցինք ու ներկեցինք դրանք՝ տալով տարբեր կենդանիների,միջատների ու մոլորակների տեսք։

Բանգլադեշյան բակերի խաղողի վազերի խնամք

Այսօր իրականացրեցինք Բանգլադեշի բակերից մեկի խաղողի այգու խնամք։ Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանի սովորողներն ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր գործողություններում։ Սկզբում Արտակ Ռշտունին էտեց խաղողի ճյուղերը, ընթացքում բացատրեց, թե ով ինչ պետք է անի ու անցանք գործի։ Սովորողների հետ ազատեցինք ծառն ավելորդ կեղեւներից, իրականացրեցինք տարածքի խնամք ու մաքրություն։ Արդյունքում ունեցանք վերակենդանացած ու խմաված փոքրիկ խաղողի այգի։ Մենք…

Այց ջերմոց-լաբորատորիա

Ջերմոց-լաբորատորիայում են 3,3 դասարանի սովորողները։ Այսօր սովորեցինք,թե ինչ տարբերակներով են բազմանում բույսերը։ Տիկին Շողիկը շատ մատչելի ու երեխաներին հասկանալի տարբերակով բացատրեց բույսերի բազմացման գործընթացն ու տեսակները։ Ոգևորված սովորողները խոստացան, որ իրենց սենյակային բույսերի մասին տեղեկություններ կհրապարակեն իրենց բլոգներում ու կփորձեն բույսերի բազմացման որևէ տեսակ կիրառել տանը։

Գարունը սովորողների աչքերով

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում,գարնանային մի հրաշալի օր՝ մարտի 11 ին, որոշեցինք զբոսնել Բանգլադեշի այգիներով ու ֆիքսել գարնան գեղեցկությունն անձրևից հետո։ Սովորողները նկարեցին սրտի ուզածի չափ՝ ամենափոքր բողբոջից մինչև հսկա ծառեր։ Արեգ Խաչատրյան ` Աննա Գրիգորյան ` Ռաֆայել Այվազյան` Կատրին Ծատինյան ` Կրիստինա Աղաջանյան` Գոռ Սողոմոնյան` Լիլի Մինասյան

Ձիավարություն

Այսօր քայլքով այցելեցինք մեր շատ սիրելի ագարակը։ Սովորողների հետ շրջեցինք ագարակում , շփվեցինք թռչունների եւ կենդանիների հետ,ձիավարեցինք ու բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։