Հունվար ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ 08.01.21 Աշխատակարգ 11.01.21-15.01.21 Աշխատակարգ 18.01.21-22.01.21 Աշխատակարգ 25.01.21-29.01.21 Հունվարյան նախագծեր Արդյունքներ՝ Ճամբարային առօրյա Բոլորիս սիրելի շախմատը Զրույցներ անցած տոների մասին Հեծանվավարություն Ֆիլմի դիտում Մարզական խաղեր Սեղանի խաղեր Պատրաստում ենք խրձիկ- տիկնիկներ Միջավայրի խնամք Հյուսիսի լողորդները Ուրախ հեծանվավարություն Պլաստիլինե մուլտհերոսներ Հանդիպում «Ֆիլմադարան» ակումբում Ուռա՛ , կրկին ձյուն Հետաքրքիր օր մեծերի և փոքրերի հետ Ջրում ենք ծաղիկները…

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում 18.01.21-22.01.21

Օր առաջին՝ Հյուսիսի լողորդները Պլաստիլինե մուլտհերոսներ Հանդիպում «Ֆիլմադարան» ակումբում Օր երկրորդ՝ Ուռա՛ , կրկին ձյուն Հետաքրքիր օր մեծերի և փոքրերի հետ Օր երրորդ՝ Հեքիաթային անտառապարկը Ջրում ենք ծաղիկները Օր չորրորդ՝ Այցելություն Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն թանգարան Ձիավարություն Օր հինգերորդ՝ Տեխնոլոգիական շիլաշփոթ Հեծանվավարություն

Հեծանվավարություն

Եվ կրկին հեծանվավարում ենք։ Սովորողները շատ են սիրում հեծանիվ վարել։ Միշտ իրար օգնում են եւ զիջում միմյանց։

Տեխնոլոգիական շիլաշփոթ

Այսօր կրկին մեզ հյուր էին եկել առաջին դասարանի սովորողները։ Երրորդ եւ չորրորդ դասարանի ճամբարականները կրկին մեծ սիրով եւ պատրաստակամությամբ օգնեցին փոքրիկներին պատրաստել թղթե տարբեր մուլտֆիլմերի հերոսներ ու կենդանիներ։

Ձիավարություն

Այսօր ճամբարականների հետ այցելեցինք Ագարակ։ Բոլորը սիրով խնամեցին կենդանիներին , կրկնեցին անվտանգության կանոնները, այնուհետեւ ընկեր Էդմոնի օգնությամբ ձիավարեցին։

Ջրում ենք ծաղիկները

Ճամբարականների առօրյայի անբաժան մաս է կազմում ծաղիկների խնամքը։ Նրանք սիրով եւ հոգատարությամբ խնամում են մեր բույսերն ու ծաղիկները։

Հեքիաթային անտառապարկը

Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակներում այսօր անցկացրեցինք Ջրվեժի անտառապարկում,որտեղ իրական ու հեքիաթային ձմեռ էր։ Ճամբարականների հետ միասին սահեցինք սահնակներով,ձնախաղեր խաղացինք ու բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

Ուռա՜ ,կրկին ձյուն

Ճամբարականները միշտ սիրով եւ ուրախությամբ են դիմավորում ձյունը։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Առատ ձյունը դարձավ մեր բոլորիս այսօրվա ուրախության պատճառը։ Ձնախաղերը ուղեկցեցին մեզ գրեթե ողջ օրվա ընթացքում։

«Ձմեռային ագարակ» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ հունվարի 21 ին, ժ 14։00 Մասնակիցներ՝ երրորդ և չորրորդ դասարանի սովորողներ Պատասխանատուներ` Մարիամ Մանասյան, Էդմոն Փաշինյան Նպատակը և խնդիրները՝ Այց կատարել  դեպի ագարակ Անհրաժեշտ տեղեկատվություն տալ կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին Սովորեցնել հոգատար և հարգալից վերաբերմունք կենդանիների նկատմամբ Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ, ձեռք բերել ինքնավստահություն և դրական էմոցիաներ Սովորել կենդանիների ճիշտ կերակրում , օգտագործել Հյուսիսային…