«Կանաչ անկյուն» նախագծի երկրորդ փուլ. նկարազարդում ենք թաղարները

Ամփոփումը՝ այստեղ։ Արեւելյան դպրոցի 1-1 դասարանի սովորողների հետ նկարազարդեցինք թաղարները, ինչպես նաեւ որոշեցինք մեր պարբերանշանը, որպեսզի հետո տարբերենք, թե որոնք են մեր տնկած բույսերը։

Այց Ջերմոց- լաբորատորիա

«Կանաչ անկյուն» նախագծի շրջանակներում, Արևելյան դպրոցի, 1-1 դասարանի սովորողների հետ այցելեցինք Քոլեջի Ջերմոց- լաբորատորիա։ Կատարեցինք շրջայց, սովորողները հիացած էին ջերմոցի կենդանիներով և բույսերով։ Ընկեր Գոհարի և տիկին Շողիկի օգնությամբ, ընտրեցինք հինալի բույսեր, որոնցից վերցրեցինք կտրոններ։ Այնուհետև վերադարձանք Արևելյան դպրոց և իրականացրեցինք նախագծի առաջին փուլը։

Առաջին անգամ բուսաբուծության լաբորատորիայում

Արևելյան դպրոցի առաջին դասարանի երկարացված օրվա ճամբարականների հետ այսօր այցելեցինք ջերմոց-լաբորատորիա։ Սա առաջին դասարանցիների առաջին այցն էր ջերմոց։ Սաների ուրախությանը չափ ու սահման չկար, երբ ծանոթացան տարբեր փոքրիկ կենդանիներին ու տեսան շատ ու շատ իրենց ծանոթ ու անծանոթ ծաղիկներ ու բույսեր։ Այցն իրականացրեցինք «Բարև ջերմոց-լաբորատորիա» ուսումնական նախագծի շրջանակներում, որի նպատակն է սովորողներին ծանոթացնել ջերմոցին՝ նախապատրաստելով…

Այց ջերմոց-լաբորատորիա

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ այսօր այցելեցինք մեր շատ սիրելի ջերմոց-լաբորատորիա։ Հիացանք տիկին Շողիկի գեղեցիկ ու տարատեսակ բույսերով ու ծաղիկներով, սիրեցինք փոքրիկ կենդանիներին,կերակրեցինք նրանց , տարբեր նոր տեղեկություններ իմացանք եւ բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

Այց ջերմոց-լաբորատորիա

Ջերմոց-լաբորատորիայում են 3,3 դասարանի սովորողները։ Այսօր սովորեցինք,թե ինչ տարբերակներով են բազմանում բույսերը։ Տիկին Շողիկը շատ մատչելի ու երեխաներին հասկանալի տարբերակով բացատրեց բույսերի բազմացման գործընթացն ու տեսակները։ Ոգևորված սովորողները խոստացան, որ իրենց սենյակային բույսերի մասին տեղեկություններ կհրապարակեն իրենց բլոգներում ու կփորձեն բույսերի բազմացման որևէ տեսակ կիրառել տանը։

Այց ջերմոց-լաբորատորիա

Այսօր կատարեցինք ճանաչողական այց ջերմոց-լաբորատորիա։ Նորամուտից հետո սա մեր առաջին այցն էր։ Ջերմոցը լի էր գեղեցիկ ծաղիկներով, բույսերով,փոքրիկ կենդանիներով ու դրական էներգիայով։Դե իսկ Տիկին Շողիկն ինչպես միշտ պատրաստ պատմելու նորանոր հետաքրքիր փաստեր բույսերի եւ կենդանիների մասին։

Այց ջերմոց-լաբորատորիա

Այսօր Հյուսիսի երկարացված օրվա ճամբարականների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա։ Էնտեղ ծանոթացանք տարբեր բույսերի ու ծաղիկների ,ինչպես նաեւ փոքրիկ ,կրծող կենդանիների եւ թութակների հետ։

Լողափնյա ճամբար

Այսօր ճամբարականները օրը սկսեցին շրջակա միջավայրի խնամքով, հետո նախավարժանք արեցին եւ այցելեցին ջերմոց-լաբորատորիա, ծանոթացան տարբեր բույսերի ու ծաղիկների հետ, ցանեցին Գացանիա ծաղկի սերմերը եւ շատ նոր բաներ սովորեցին։ Օրվա երկրորդ կեսին արեցինք տեխնոլոգիայի դաս,որի ժամանակ երեխաները պատրաստեցին թղթե գեղեցիկ ծառեր։Իսկ դե լողավազանի ջրային խաղերը մեր ամեն օրվա անբաժան ու սիրելի մասն են կազմում։