Ընթերցանության ֆլեշմոբ ընտանեկան դպրոցներում

Փետրվարի 19-ին՝ Թումանյան պապիկի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշանավորենք ընթերցանության ֆլեշմոբով: Սեբաստացի ընտանեկան դպրոցները՝ մեծով ու փոքրով՝ երեխաներ, մայրիկ ու հայրիկ, տատիկներ ու պապիկներ, քույրիկներ ու եղբայրներ, ընտրում են իրենց սիրելի ստեղծագործությունը և կարդում: Ոգևորված, համարձակ ընթերցասերները ներկայանում են նաև սոցիալական անձնական էջերում՝ տարածելով օրվա խորհուրդը:

Կարոյի ամանորյա նվերները

Ուսումնական ձմեռ նախագծի շրջանակներում, Արեւելյան դպրոցի, 1-1 դասարանի սովորող Կարո Բոյաջյանը, ներկայացնում է , թե ինչ նվերներ է ստացել Ամանորին։

Ամանորյա ներկայացման մասին…

Ուսումնական ձմեռ նախագծի շրջանակներում, Մանե եւ Մարիամ Գալոյանները պատմում են իրենց դիտած ամանորյա ներկայացումների մասին, հենց բեմից։

Թակարդ Ձմեռ պապիկի համար

Արեւելյան դպրոցի, 1-1 դասարանի Անանյան Սառան, իր քույրիկի հետ որոշում է թակարդ պատրաստել, որպեսզի վերջապես տեսնի , թե ինչպիսին է Ձմեռ պապիկը։