Համագործակցային նախագիծ տեխնոպարկի հետ

«Այց տեխնոպարկ» համագործակցային նախագծի արդյունքում պատրաստեցինք գեղեցիկ կրծքազարդեր սովորողների մայրիկների համար։ Այցելեցինք տեխնոպարկ, որտեղ Գնել Հարությունյանի հետ պատրաստեցինք մեր աղվեսիկները և բուերը։ Մեր ձայտյա կենդանիները վերածվեցին կրխքազարդերի արդեն դասարանում։ Սովորղները սիրով և զգուշությամբ ներկեցին մայրիկների և ցուցահանդես վաճառքի համար նախատեսված կրծքազարդերը, որից հետո ես լաքապատեցի, ամրացրեցի ամրակները և այն վերածվեց գեղեցիկ կրծքազարդի։

Գարնանային…

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականները նկարել են գարնանային տարբեր տեսարաններ ներկերով եւ paint ծրագրով։

Այց ջերմոց-լաբորատորիա

Ջերմոց-լաբորատորիայում են 3,3 դասարանի սովորողները։ Այսօր սովորեցինք,թե ինչ տարբերակներով են բազմանում բույսերը։ Տիկին Շողիկը շատ մատչելի ու երեխաներին հասկանալի տարբերակով բացատրեց բույսերի բազմացման գործընթացն ու տեսակները։ Ոգևորված սովորողները խոստացան, որ իրենց սենյակային բույսերի մասին տեղեկություններ կհրապարակեն իրենց բլոգներում ու կփորձեն բույսերի բազմացման որևէ տեսակ կիրառել տանը։

Ա՜խ, գարուն է…

Այսօր հրաշալի գարնանային եղանակ էր եւ մենք որոշեցինք ստեղծագործել դպրոցի բակում։

Գարունը սովորողների աչքերով

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում,գարնանային մի հրաշալի օր՝ մարտի 11 ին, որոշեցինք զբոսնել Բանգլադեշի այգիներով ու ֆիքսել գարնան գեղեցկությունն անձրևից հետո։ Սովորողները նկարեցին սրտի ուզածի չափ՝ ամենափոքր բողբոջից մինչև հսկա ծառեր։ Արեգ Խաչատրյան ` Աննա Գրիգորյան ` Ռաֆայել Այվազյան` Կատրին Ծատինյան ` Կրիստինա Աղաջանյան` Գոռ Սողոմոնյան` Լիլի Մինասյան

Բացիկներ սիրելի մայրիկներին

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում, երկարացված օրվա ճամբարականների հետ այսօր պատրաստեցինք գեղեցիկ բացիկներ մեր սիրելի մայրիկներին։

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Ժամանակահատվածը՝ մարտ ամիս Մասնակիցներ՝  երկարացված օրվա  տարատարիք ճամբարականներ Նպատակը՝ գեղեցիկը նկատելու, վերարտադրելու հմտությունների զարգացում տեխնոլոգիական          հմտությունների            զարգացում մեդիահմտությունների զարգացում ստեղծագործական երևակայության զարգացում ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում Միջավայրը՝  դասասենյակ, ջերմոց-լաբորատորիա, դպրոցի բակ, ուսումնական ագարակ Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ…