Ուսումնական նախագծի սկիզբ՝ որպես նվեր ծննդյան օրվա

Սեպտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական աշխատողներն ու սովորողները՝ տիար Բլեյանի ուղեկցությամբ, իրականացրեցին հայրենագիտական-բնապահպանական ճամփորդություն դեպի Սևան, որի նպատակն էր միասնական մեկնարկել Սևանա լճի խնդիրներին նվիրված շուրջտարյա նախագիծը՝ որպես ծննդյան օրվա նվեր: Օրվա ամփոփ տեսապատումը՝ ստորև․ Կանգառ Սևանի թերակղզում, ուսումնական ժամերգություն Սևանավանքում, տոնախմբություն Մաս 2 Կանգառ Վարդենիսի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Ժամանում Վաղաշեն բնապահպանական ճամբար։ Ուսումնական ժամերգություն Հայրավանքում։…

Արատեսյան խեցեգործություն

Արատեսը ոգեշնչում է փոքրիկ ճամաբարականներին։ Կավից պատրաստում ենք արատեսյան տարբեր իրեր և վայրեր։ Պատմում դրանց մասին։

Բարձունքի հաղթահարում և ուրախ չփչփոցներ

Արևելյան դպրոցի «Մունետիկներ» ջոկատի ճամբարականներն իրենց տարին ամփոփեցին Սևանում։ Միասին հաղթահարեցինք Մաշտոցներ բարձունքը, ստացանք Տեր Հոր օրհնությունը, այնուհետև լողացինք Սևանի քաղաքային լողափում։

Համբարձման ծեսը Ապարանի ջրամբարում

Արևելյան դպրոցի «Մունետիկներ», «Արևներ» և «Զար-զընգը» ճամբարային ջոկատները առաջին ճամբարային օրն անց կացրեցին Ապարանի ջրամբարում, որտեղ նշեցին Համբարձման տոնը, ապա հաղթահարեցին դեպի Թուխ Մանուկ տանող բարձունքը։

Մանկական ստեղծագործության թանգարանում

Այսօր Արևելյան դպրոցի 1-1 դասարանի սովորողներն այցելեցին Մանկական ստեղծագործության թանգարան։ Այնտեղ ծանոթացան աշխարհի մանուկների աշխատանքներին, դրանց պատմությանը։ Լսեցին տարբեր պատմություններ և հեքիաթներ։ Շրջայցից հետո իրակնացրեցին պլեներային նկարչություն Աբովյան փողոցում։

Զատկածեսը Թումանյանի այգում

Գարնանային այս հրաշալի օրը, Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները ուղևորվեցին Թումանյանի անվան այգի՝ Զատկական ուրախ երգ ու պարով, ասիկներով ու ձվախաղերով նշելու բնության, գարնան զարթոնքը, Զատկածեսը։ Մեր հրաշալի օրվանից մի մաս էլ հատկացրեցինք «Երկրի օրվան» ՝ իրականացնելով միջավայրի խնամք։ Ստորև ներկայացված են ինչպես օրվա տեսանյութը, այնպես էլ նախաճամփորդական տեսանյութերն ու ճամփորդապատումները։ Ի՞նչ կա իմ ճամփորդական պայուսակում…

Բացօթյա պարապմունք Թումանյանի անվան այգում

Մասնակիցներ՝  Արևելյան դպրոցի առաջին դասարանի սովորողներ՝ 1-1, 1-2, 1-3 Պատասխանատուներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Մարիամ Մանասյան,Տաթև Թամազյան, Տաթև Մանվելյան Օգնականներ՝ Սյուզաննա Սարգսյան, Սոֆյա Մամյան, Թեհմինե ՀարությունյանՕրը՝ ապրիլի 21Մեկնումը՝ 11:00Վերադարձը՝ 13.30Վայրը՝  Թումանյանի անվան այգի Վարորդ(ներ)՝ Սամվել Սերոբյան, հեռ․ 094 72 87 27 Արայիկ Ալեքսանյան, հեռ. 094480169 Վահան Վարդանյան, հեռ. 094165141 Մեքենա(ներ)՝  Mercedes Sprinter (60 DA 077) Mercedes Sprinter (37CP063) Mercedes Sprinter (88BR886)…

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Ներկայացումը՝  Հեքիաթներ | Հ.Թումանյան Օրը՝  փետրվարի 17 Ներկայացման սկիզբը՝ ժ. 12:30 Ավարտը՝ ժ.13:30 Մեկնումը Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղիից՝ ժ.11:30 Ժամանումը՝  ժ.14:30 Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարանի սովորողներ Պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան, Մերի Գրիգորյան, Մարիամ Մանասյան Օգնական՝ Սյուզաննա Սարգսյան, Սոֆյա Մամյան, Թեհմինե Հարությունյան Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք Քարտեզ՝ Վարորդը՝ Աֆո Սադաղյան (077-73-57-43) Մեքենա՝ Ford Tranzit O428X Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը։…

Այց Mind Center

Արևելյան դպրոցի, 1-1 դասարանի սովորողներն այսօր այցելեցին Mind center՝ ապագայի մասնագիտությունների կենտրոն։ Էնտեղ ծանոթացան ռոբոտաշինության հետ և ինքնուրույն պատրաստեցին ռոբոտ-մեքենա, այնուհետեև սովորեցին ծրագրավորել մեքենան պլանշետի միջոցով և աշխատեցնել։