Հավեսի հունիս․ Ուսումնական չորրորդ շրջանի ամփոփում

Հունիսյան ճամբարը մեզ տալիս է անսահման հնարավորություններ։ Այս ընթացքում մասնակցեցինք բազմաթիվ նախագծերի, ունեցանք համագործակցային նախագծեր, երկու ճամփորդություն։ Խաղացինք ու բացահայտեցինք բազմաթիվ հին ու նոր սեղանի խաղեր, եղանք կրթահամալիրի տեխնոպարկում, երգեցինք, պարեցինք, խաղացինք ազգային-բակային խաղեր, լողացինք, լողացինք ու էլի լողացինք։ «Մունետիկներ» ջոկատի ճամբարականները այն առաջին դասարանցիներն են, ովքեր սեպտեմբերին լողում էին թևիկներով, վարում չորս ականի հեծանիվ։…