Երկրագործական ու մաքրման աշխատանքներ

Գագարինի նախագծին ընդառաջ Հյուսիսային դպրոցում իրականացրեցինք մաքրման, բակային,երկրագործական ու այլ աշխատանքներ։ Տեսանյութը` Քրիստինե Հովհաննիսյանի

Մանկավարժական ճամբար. օր 4-րդ

Հյուսիսային դպրոցում առավոտյան օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ պատրաստվելով «Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան․․․» դասավանդողների ուրբաթ-համերգին։ Ծառզարդարին ընդառաջ կրթական պարտեզում երկրագործական տարբեր աշխատանքներ իրականացրեցինք, այնուհետև «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցում մասնակցեցինք կավագործության պարապմունքին։ Տեսանյութերը` Սեդա Վիրաբյանի

Երկրագործական շիլաշփոթ

Շարունակում ենք բարեկարգել Հյուսիսային դպրոցի տարածքը։ Այսօր աշխատեցինք երրորդ եւ չորրորդ դասարանների սովորողների հետ միասին,մաքրեցինք ավելորդ մոլախոտերից ու տերեւներից հարավային լանջը,բարեկարգեցինք ու խնամեցինք Ատիի բնի շրջակայքը։ Համագործակցային նախագիծ Անժելա Բլեյանի հետ։ <<Երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ>>։

Բարեկարգման աշխատանքներ

Ամեն օր ավելի ու ավելի է գեղեցկանում ու թարմ տեսք ստանում Հյուսիսային դպրոց-պարտեզ բակը։ Կատարում ենք կանաչապատման,մաքրման ու բարեկարգման աշխատանքներ։

Գեղեցկացնում ենք դպրոցի բակը

Այսօր հյուսիսային դպրոց-պարտեզի բակում կատարեցինք տարաբնույթ երկրագործական աշխատանքներ,ինչպես նաև մասնակցեցինք զինվորների համար պաշտպանիչ-քողարկող ցանցերի պատրաստման աշխատանքներին։

Հյուսիսի երկրագործները

Այսօր հյուսիսային դպրոց-պարտեզի բակում իրականացրեցինք երկրագործական աշխատանքներ։ Մաքրեցինք հողը քարերից,աղբից ու մոլախոտերից, փխրեցրեցինք այն և ցանեցինք սերմեր,որպեսզի նոր աճած կանաչն էլ ավելի գեղեցկացնի դպրոցի բակը։