Համեղ թեյըմպում, գրքի քննարկում Արևմտյան դպրոցի Վերնատանը, ձիավարություն

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա Մասնակիցներ՝ Արևելյան և Արևմտյան դպրոցների տարատարիք սովորողներ Պատասխանատուներ` Մարիամ Մանասյան, Քրիստինէ Հովսեփյան Ժամը՝ 12։00 Խնդիրները՝ Ընթացքը՝ Քայլք դեպի Արևմտյան դպրոց։ Հանդիպում Արևմտյան դպրոցի վերնատանը, որտեղ կկայանա երկար սպասված թեյըմպում- գրքի քննարկումը։ Քննարկումից հետո կուղևորվենք ագարակ, կմասնակցենք հյուրասիրությանը, կձիավարենք։ Ազգային երգ ու պարով կամփոփենք հանդիպումը։ Արդյունքը՝ ․ Սովորողներ մեջ առաջացնել հետաքրքրություն դեպի գիրքը, ընթերցանությունը ․Զարգացնել կարդալու…

Ագարակում

Վայելում ենք ապրիլյան տաք օրերը։ Այս անգամ հյուրընկալվել ենք մեր շատ սիրելի ագարակ։

Բնագիտական փորձերը ագարակում

Համագործակցային նախագիծ՝ համագործակցություն Անահիտ Ավագյանի և 2-5 դասարանի սովորողների հետ Ժամանակահատվածը՝ փետրվարի 23-ին , ժամը 10։00 Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-1 և 2-5 դասարաններ սովորողներ Պատասխանատուներ` Մարիամ Մանասյան, Անահիտ Ավագյան, Դավիթ Խալաթյան Նպատակը և խնդիրները՝ Քայլքով գնալ  ագարակ Օգտագործել ագարակի տաղվարը, որպես բնագիտական փորձերի լաբորատորիա Անհրաժեշտ տեղեկատվություն տալ կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին Սովորեցնել հոգատար և…

Ձմեռային ագարակը

Այսօր հերթական անգամ այցելեցինք ագարակ։ Արեւելյան դպրոցի 1-1 դասարանի սովորողները շատ են սիրում կենդանիներին կերակրել , խնամել եւ իհարկե ձիավարել։ Բայց այսօր , բացի այդ ամենը, իրականացրել ենք նաեւ այլ նախագիծ՝ ռուսերենի ուսուցչուհի Դիանա Ղազարյանի հետ։

«Ձմեռային ագարակը» ուսումնական նախագիծ

Համագործակցային նախագիծ՝ համագործակցություն ռուսերենի ուսուցչուհի Դիանա Ղազարյանի հետ։ Ժամանակահատվածը՝ փետրվարի 4-ին , ժամը 12։00 Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-1 դասարանի սովորողներ Պատասխանատուներ` Մարիամ Մանասյան, Դիանա Ղազարյան, Էդմոն Փաշինյան Նպատակը և խնդիրները՝ Այց կատարել  դեպի ագարակ Անհրաժեշտ տեղեկատվություն տալ կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին Շրջել ագարակով, Դիանա Ղազարյանի հետ կրկնել կենդանիների անվանումները ռուսերեն լեզվով Սովորեցնել հոգատար…

Գնում ենք ագարակ

— Ի՞նչ ենք անելու այնտեղ: — Ինչո՞ւ ենք գնում ագարակ: — Իսկ ի՞նչ է ագարակը: -Ես գիտեմ ինչ է՝ էնտեղ ձիուկներ ու թռչուններ կան: -Ես էլ գիտեմ էնտեղ իշուկներ ու պոնիներ էլ կան: -Էնտեղի սիրամարգը պոչը չի ուզում բացել, պետք է երգենք, որ բացի: Նմանատիպ հարցերով ու պատասխաններով սկսվեց մեր օրը: Բոլոր հարցերի պատասխանները ստանալուց…

Ագարակում

Կենդանիների հետ շփումն օգտակար ազդեցություն ունի մարդկանց ու հատկապես երեխաների համար։ Կենդանիները նպաստում են պատասխանատվության, խնամքի, կարեկցանքի և նույնիսկ լավատեսության ձեւավորմանը։ Արեւելյան դպրոցի առաջին դասարանցիներն ագարակում ծանոթացան տարբեր կենդանիների ու թռչունների հետ, ձիավարեցին, թռչունների համար երգեցին մի քանի սիրելի երգ։ Թռչուններին տեսնելով հիշեցին Հ. Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս» ստեղծագործությունը։

Քայլքով դեպի ագարակ

Այսօր կատարեցինք քայլքով այց դեպի ագարակ։ Ծանոթացանք Խզբզի նորածին ձագուկին, անուն տվեցինք պոնիներից մեկին. այն էլ ի՞նչ անուն՝ Հոմերոս։Հետո կերակրեցինք թռչուններին,մի քիչ էլ կեռաս թռցրեցինք ծառերից ու ետ վերադարձանք դպրոց։

Ձիավարության սեմինար-պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար պարապմունքն էր,որը տեղի ունեցավ ուսումնական ագարակում։ Մենք սովորում ենք սանձել,թամբել ու ձիավարել։ Ամեն անգամ էլ ավելի հմտորեն է ստացվում ձիավարության հետ կապված բոլոր գորոծղությունների իրականացումը։

Ձիավարության սեմինար պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար պարապունքն էր։ Այս անգամ այն ագարակում էր։ Սեմինարի ընթացքում սովորեցինք ձիերին սանձել, թամբել ու ձիավարել։ Հրաշալի օրվա ավարտ էր, քանի որ միշտ էլ հաճելի է շփվել կենդանիների հետ՝ հատկապես ձիերի։