Հունվար ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ 08.01.21 Աշխատակարգ 11.01.21-15.01.21 Աշխատակարգ 18.01.21-22.01.21 Աշխատակարգ 25.01.21-29.01.21 Հունվարյան նախագծեր Արդյունքներ՝ Ճամբարային առօրյա Բոլորիս սիրելի շախմատը Զրույցներ անցած տոների մասին Հեծանվավարություն Ֆիլմի դիտում Մարզական խաղեր Սեղանի խաղեր Պատրաստում ենք խրձիկ- տիկնիկներ Միջավայրի խնամք Հյուսիսի լողորդները Ուրախ հեծանվավարություն Պլաստիլինե մուլտհերոսներ Հանդիպում «Ֆիլմադարան» ակումբում Ուռա՛ , կրկին ձյուն Հետաքրքիր օր մեծերի և փոքրերի հետ Ջրում ենք ծաղիկները…

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում 18.01.21-22.01.21

Օր առաջին՝ Հյուսիսի լողորդները Պլաստիլինե մուլտհերոսներ Հանդիպում «Ֆիլմադարան» ակումբում Օր երկրորդ՝ Ուռա՛ , կրկին ձյուն Հետաքրքիր օր մեծերի և փոքրերի հետ Օր երրորդ՝ Հեքիաթային անտառապարկը Ջրում ենք ծաղիկները Օր չորրորդ՝ Այցելություն Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն թանգարան Ձիավարություն Օր հինգերորդ՝ Տեխնոլոգիական շիլաշփոթ Հեծանվավարություն

Ուռա՜ ,կրկին ձյուն

Ճամբարականները միշտ սիրով եւ ուրախությամբ են դիմավորում ձյունը։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Առատ ձյունը դարձավ մեր բոլորիս այսօրվա ուրախության պատճառը։ Ձնախաղերը ուղեկցեցին մեզ գրեթե ողջ օրվա ընթացքում։

«Ձմեռային ագարակ» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ հունվարի 21 ին, ժ 14։00 Մասնակիցներ՝ երրորդ և չորրորդ դասարանի սովորողներ Պատասխանատուներ` Մարիամ Մանասյան, Էդմոն Փաշինյան Նպատակը և խնդիրները՝ Այց կատարել  դեպի ագարակ Անհրաժեշտ տեղեկատվություն տալ կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին Սովորեցնել հոգատար և հարգալից վերաբերմունք կենդանիների նկատմամբ Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ, ձեռք բերել ինքնավստահություն և դրական էմոցիաներ Սովորել կենդանիների ճիշտ կերակրում , օգտագործել Հյուսիսային…

Հետաքրքիր օր մեծերի և փոքրերի հետ

Այսօր մեզ հյուրընկալվել էին 6 տարեկանները։ Երրորդ և չորրորդ դասարանի երկարացված օրվա ճամբարականները մեծ սիրով ու համբերատարությամբ օգնում էին նրանց պատրաստել թղթից սիրելի հերոսներին։ Խորհուրդներ էին տալիս շախմատ խաղալիս և օգնում բակում ձնախաղեր խաղալիս։

Միջավայրի խնամք

Հյուսիսային դպրոցի ճամբարականները պարբերաբար միջավայրի խնամք են իրականացնում,որի հետեւանքով էլ սովորում ու ստեղծագործում են մաքուր եւ կանաչ միջավայրում։ Այսօր ջրեցինք ու խնամեցինք սենյակային բույսերն ու ծաղիկներ։

Պատրաստում ենք խրձիկներ

Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստեցինք խրձիկ-տիկնիկներ։Հին ժամանակներում կային շատ հավատալիքներ, որոնք կապված էին խրձիկ տիկնիկների հետ: Ասում էին, որ նման խաղալիքը պաշտպանում է իր տիրոջը նուրբ էներգետիկ մակարդակում չար ոգիների ազդեցությունից: Եվ բոլոր անախորժությունները, հիվանդությունները, դժվարություններն ու չարիքները շրջանցվում են շատ հեռու:

Խաղում ենք լոտո,շախմատ

Մեր շատ սիրելի սեղանի խաղերի շարքին ավելացավ նաեւ «լոտո» խաղը։ Այն խաղում էինք առաջին անգամ,բայց ճամբարականները կարողացան արագ կողմնորոշվել ու խաղալ։

Հարթակում ծնողն է. «Ի՞նչ անել արտակարգ իրավիճակներում»

Այսօր Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ շատ հետաքրքիր մի սեմինար։ Հինգերորդ դասարանի սովորող Լառա Պետրոսյանի հայրիկը լինելով հոգեբան եւ ԱԻՆ ի աշխատակից , բավականին մատչելի, սովորողներին հասկանալի ու պարզ տարբերակով բացատրեց,թե որոնք են համարվում արտակարգ իրավիճակներ ու թե ինչպես պաշտպանվել մինչ մասնագետների ժամանումը։

Հունվարյան նախագծեր

Նախագծերի իրականացման տեւողությունը` հունվար ամիս Մասնակիցներ` տարատարիք ճամբարականներ ։ Խնդիրները և նպատակը ` ամրապնդել սովորողների մոտ կենդանիների ու բույսերի խնամքի վերաբերյալ գիտելիքները տարբեր մարզական խաղերի միջոցով սովորողներին մարզել սովորեցնել եւ ամրապնդել հեծանվավարության կարողությունները բացահայտել նոր ձմեռային խաղեր Նպաստել համագործակցային, թիմում աշխատելու կարողությունների զարգացմանը սովորողների համար ապահովել զվարճալի և հաճելի ժամանակ Արդյունքները կլուսաբանվեն իմ բլոգում։ <<…