Հավեսի հունիս

Ավարտվեց ուսումնական տարին և «Մունետիկներ» ջոկատի(1-1 դաասարան) բոլոր ճամբարականները լողում են առանց թևիկ։ Շնորհակալություն ընկեր Անուշին։

Ճամբարականները տեխնոպարկում

«Մունետիկներ» ջոկատն այսօր այցելեց կրթահամալիրի տեխնոպարկ, որտեղ համագործակցային նախագիծը վերափոխվեց սովորող-սովորեցնողի։ Մեր այցի ժամանակ տեխնոպարկում էին նաև Միջին դպրոցի սովորողները։ Էդմոնը Արևելյան դպրոցի շրջանավարտ է, ով այժմ վեցերորդ դասարան է։ Նա մեծ սիրով ու հմտությամբ ներկայացրեց կրտսեր արևելցիներին տեխնոխնոպարկի մի շարք հետաքրքիր սարքավորումներ և ծանոթացրեց դրանց գործունեությանը։

Մունետիկները և սեղանի խաղերը

Այն որ սեղանի խաղերն ապահովում են ուրախ ու զվարճալի ժամանց՝ բոլոս գիտենք,բայց քչերը գիտեն,որ դրանք նաեւ օգտակար են ֆիզիկական ու հոգեկան առողջության համար։ Սեղանի խաղերից շատերը պահանջում են մանր մոտորիկակի ներգրավվածություն, ուղեղի մշտապես զբաղվածություն,ուշադրության կենտրոնացում։Սեղանի խաղեր խաղալիս օրգանիզմում ավելանում են երջանկության հորմոնները, խաղացողների միջեւ ստեղվծվում են ջերմ, ընկերական,հարաբերություններ։ Առաջանում է վստահության ,համագործակցության մթնոլորտ։ Խորհուրդ է…

Ազգային-բակային խաղերը ամառային ճամբարում

Շատ կարևոր է ազգային խաղերի, մշակույթի յուրացումը , պահպանումն ու փոխանցումը։ Ճամբարականները շատ են սիրում ազգային-բակային խաղերը, քանի որ դրանք զվարճալի են ու հետաքրքիր։

Համատեղ բնագիտական փորձեր

Էլ ի՞նչ ճամբար առանց փորձերի ու փորձարկումների։ «Արևներ» և «Մունետիկներ» ջոկատների այս անգամվա հանդիպումը բնագիտական էր։ Կատարեցինք երկու բնագիտական փորձ, որոն ք կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։

Հունիսյան ճամբար

Առաջին շաբաթվա աշխատանքային նախագիծ Մասնակիցներ՝ «Մունետիկներ» ջոկատի ճամբարականներ Տևողությունը ` մայիսի 30-ից հունիսի 10-ը Իրականացման վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոց Պատասխանատու`Մարիամ Մանասյան Ճամբարականն իր հետ ունենում է Շշով ջուր Ախտահանիչ սփրեյ Լողազգեստ Չսահող, ռետինե հողաթափեր Սրբիչ Լողի գլխարկ /աղջիկներ/ Արևապաշտպան գլխարկ Սեղանի խաղեր Նպատակը` Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում ճամբարականների հետ։ Ստեղծական, ամառային ուրախ միջավայրի ապահովում Ուսումնական,…