Սեմինար-պարապմունք Արուսյակ Մաթեւոսյանի հետ

Այս շաբաթվա սեմինարը Արուսյակ Մաթեւոսյանի հետ էր։«Հազարան հավք»փառատոնին ընդառաջ պատրաստեցինք զարդեր պոլիմերային կավից։ Սովորեցինք աշխատել պոլիմերային կավի հետ եւ պարզապես հրաշալի ժամանակ անցկացրինք։ Արդյունքում ստեղծված աշխատանքները կցուցադրվեն և կվաճառվեն։

Սեմինար-պարապմունք Մարիետ Սիմոնյանի հետ

Երկարացված օրվա կազմակերպիչների այս շաբաթվա սեմինարը վարեց տիկին Մարիետ Սիմոնյանը։ Թեման նագախծերի կազմումն էր։ Քննարկեցինք, թե ի՞նչ է նախագիծը, ինչպե՞ս կազմել նախագիծ, որոնք են նախագծի բաղկացուցիրները եւ թե ինչպես ու ինչպիսին պետք է լինի նախագծի իրականացումը։ Որպես նախագծի օրինակ քննարկեցինք «Ուսումնական ճամփորդություն Արագածոտնի մարզ, գյուղ Երնջատափ» նախագիծը։ Սեմինարն այնքան հետաքրքիր եւ ուսուցանող էր,այնպես էր կլանել…

Կավագործության սեմինար

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը կրկին Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում էր։Այսօր փորձեցինք ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքները:

Կավագործության սեմինար-պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում էր։ «Հոգատարություն» նախագծի շրջանակում սպիտակ կավով պատրաստեցինք կրծքազարդեր, կախազարդեր, բաժակներ, ափսեներ։ Տեսանյութը ՝ Ալինա Մարզումանյանի։

Ձիավարության սեմինար-պարապմունք

Այսօր կրկին ագարակում էինք և կրկին ձիավարության սեմինար-պարապմունքի։ Ամեն անգամ էլ ավելի ենք կատարելագործում մեր ձեռք բերած հմտությունները։

Ձիավարության սեմինար-պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար պարապմունքն էր,որը տեղի ունեցավ ուսումնական ագարակում։ Մենք սովորում ենք սանձել,թամբել ու ձիավարել։ Ամեն անգամ էլ ավելի հմտորեն է ստացվում ձիավարության հետ կապված բոլոր գորոծղությունների իրականացումը։

Ձիավարության սեմինար պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար պարապունքն էր։ Այս անգամ այն ագարակում էր։ Սեմինարի ընթացքում սովորեցինք ձիերին սանձել, թամբել ու ձիավարել։ Հրաշալի օրվա ավարտ էր, քանի որ միշտ էլ հաճելի է շփվել կենդանիների հետ՝ հատկապես ձիերի։

Թաղիքագործություն

Այսօրվա Սեմինար-պարապմունքին շարունակեցինք մշակել թաղիկ-ծաղիկները: Սովորեցինք պատրաստել թաղիքից գնդիկներ,որպեսզի ամրացնենք ծաղիկի մեջտեղում։ Տեսանյութը՝ Ալինա Մազմանյանի