Այցելություն Տիգրան Հայրապետյան գրադարան

Այսօր 1-1 դասարանի սովորողներն այցելեցին Տիգրան Հայրապետյան գրադարան։ Նախապես խոսեցինք, քննարկեցինք, սովորողները պատմեցին, թե ինչ գիտեն գրադարանների մասին, այնուհետև քայլքով գնացինք Մայր դպրոց։ Գրադարանում կատարեցինք շրջայց, սովորողները ծանոթացան մանկական բաժնի հետ, ընտրեցին հեքիաթի գրքեր, այնուհետև ընթերցանության սրահում ամեն մեկը կարդաց իր ընտրած գիրքը։ Ես ընտրեցի Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գիրքը և սովորողների համար կարդացի մի…

Հ. Թումանյան

                                   Երկինքը փուլ է գալիս Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցած դուրս…

Հ․ Թումանյան «Մարտ»

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.Մարդու հանգիստ չի տալիս։Էսօր ուրախ օր կանի,Վաղը անձրև ու քամի. Առավոտը պայծառ օդ,Կեսօրը մութ ու ամպոտ։Մին հագնում է սպիտակ,Մին կանաչին է տալիս.Մի օր ցուրտ է, մի օր տաք, Մին խնդում է, մին լալիս…Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ղազարոս Աղայան «Խխունջ»

Խխունջ խանում,Խխունջ խանում,Տանդ մենակԻ՞նչ ես անում: Խխունջ խանում,Խխունջ խանում,Պոզդ ինչո՞ւԴուրս չես հանում:

Հ․ Թումանյանը «Իրիկուն»

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.«Հերիք է, ասավ,Գնամ պառկեմ ու քնեմ»։Տերևը ուրախ սվսվում էր, որ կանգ առավ.«Էս ի՞նչ է, ասավ,Արևն էլ չի երևում.Ես էլ պառկեմ ու քնեմ»։ Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.«Էս ի՞նչ է, ասավ,Ո՛չ տերևն է սվսվում,Ո՛չ արևն է երևում.Ես էլ գնամ ու քնեմ»։Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ…

Հ․ Թումանյան «Սուտասանը»

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։ Գալիս է մի հովիվ։ Ասում է․ — Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։ — Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ…

Հ․ Թումանյան «Էս էն է»

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։ Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,որ շինել է վարպետ Օհանը։ Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,որ պահած է էն տանը,որ շինել է վարպետ Օհանը։ Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,որ կերել է էն ցորենը,որ պահած է էն…

Ուլիկը

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։ Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ…

Անհաղթ աքլորը

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․ — Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․ Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։ Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։ Աքլորը կանչում է․ — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․ Թագավորը ոսկին ետ տալիս է իր…

Հովհաննես Թումանյան «Ծիտիկի օրորքը»

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.             Փըչի՛, հովիկ, փըչի՛,             Ճոճն օրորվի, տանի բերի             Նանի՜, ծիտիկ, նանի՜։ Ծիտիկը անուշ երազ է տեսնում.             Փըչի՛, հովիկ, փըչի՛,             Ճոճն օրորվի, տանի բերի.             Նանի՜, ծիտիկ, նանի՜։ Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի. Կամա՛ց փըչի, կամա՛ց, Ճոճն էլ զգույշ տանի բերի,             Նանի՜, ծիտիկ, նանի՜։