«Նոր կյանք տանք քարերին» նախագծի իրականացման արդյունքը

Հուլիսի 26-ին, կամավորական սկզբունքով այցելեցի Արեւելյան դպրոց-պարտեզի ամառային-լողափնյա ճամբար ու ճամբարականների հետ միասին իրականացրեցինք «Նոր կյանք տանք քարերին» այլընտրանքային պլեներային նախագիծը։ Ուղղակի ապշած եմ երեխաների անսահման երեւակայության ու ֆանտաստիկ, կրեատիվ մտածելակերպի վրա։ Գործի դրեցինք գուաշները, վրձինները եւ իհարկե մեր երեւակայությունը։ Քարերին տվեցինք նոր կյանք ու վերածեցինք տարբեր թռչունների,կենդանիների,միջատների եւ ծովային կենդանիների։

Լողափնյա ճամբար,օր չորրորդ

Այսօր առավոտյան ճամբարականները կատարեցին շրջակա միջավայրի խնամք և մաքրում,այնուհետեւ նախավարժանք արեցին։ Ընկեր Հասմիկի հետ երգուսուցման դաս արեցին,որից հետո ծանոթացան եւ տրամաբանական խնդիրներ լուծեցին ընկեր Լևոնի հետ։ Նախաճաշից հետո տեխնոլոգիայի դաս արեցին,որից հետո լողացին լողավազանում։

Ամառային լողափնյա ճամբար, օր երրորդ

Այսօր ճամբարականները օրը սկսեցին նախավարժանքով,այնուհետեւ շրջակա տարածքի խնամք իրականացրեցին եւ ուղեւորվեցին ագարակ։ Ագարակում կերակրեցին ձիերին,հավերին ու սագերին, գովեցին սիրամարգին,որն այդպես էլ չբացեց իր գունագեղ պոչը,մաքուր օդ շնչեցին եւ վերադարձան ճամբար նախաճաշելու։ Նախաճաշից հետո երեխաները լողացին ու տարբեր ջրային խաղեր խաղացին:

Ամառային լողափնյա ճամբար

Այսօր ճամբարականների օրն անցավ հագեցած , ուրախ ու հետաքրքիր։ Առավոտյան նախավարժանքից ու շրջակա միջավայրի խնամքից հետո,քայլեցինք Մայր դպրոց,որտեղ երեխաների հետ խաղացինք տարբեր մարզական խաղեր։ Էներգիայով լի վերադարձանք նախաճաշի,որից հետո երգուսուցման դաս արեցինք ընկեր Հասմիկի հետ ու սովորեցինք << էսօր ուրբաթ է, պաս է>> երգը։ Այնուհետեւ երեխաները լողացին լողավազանում , նկարեցին ու ինչպես միշտ շատ հետաքրքիր,ուսուցանող…

Լողափնյա ճամբար

Այսօր ճամբարականները օրը սկսեցին շրջակա միջավայրի խնամքով, հետո նախավարժանք արեցին եւ այցելեցին ջերմոց-լաբորատորիա, ծանոթացան տարբեր բույսերի ու ծաղիկների հետ, ցանեցին Գացանիա ծաղկի սերմերը եւ շատ նոր բաներ սովորեցին։ Օրվա երկրորդ կեսին արեցինք տեխնոլոգիայի դաս,որի ժամանակ երեխաները պատրաստեցին թղթե գեղեցիկ ծառեր։Իսկ դե լողավազանի ջրային խաղերը մեր ամեն օրվա անբաժան ու սիրելի մասն են կազմում։

Լողափնյա ճամբարի մաքրասերիկները

Այսօր ճամբարում օրը սկսվեց միջավայրի խնամքով։ Մաքրեցինք մեր շրջակայքը , որ մաքուր ,կանաչ խոտերի մեջ նախավարժանք անենք։ Այնուհետեւ նախաճաշեցինք , նկարեցինք եւ լողավազանի մաքրման աշխատանքներով զբաղվեցինք։Երեխաները միմյանց ջրեցին մնացած ջրով,որից հետո դուրս թափեցին այն։ Օրը անցավ շատ հագեցած եւ ուրախ։

Ամառային լողափնյա ճամբարում․․․

Այսօր ես առաջին անգամ այցելեցի հյուսիսային դպրոց-պարտեզի լողափնյա ճամբար։ Բոլորն ինձ ընդունեցին շատ ջերմ և ես հենց առաջին պահից ինձ շատ ազատ ու հանգիստ զգացի։ Օրը սկսեցինք միջավայրի խնամքով, այնուհետև նախավարժանք արեցինք։ Նախաճաշից հետո երեխաների հետ խաղացինք գնդակով խաղեր, լողացինք լողավազանում , նկարեցինք, շախմատ խաղացինք և հեքիաթ կարդացինք։ Այսօր նաև սովորեցինք երկու նոր երգ,որոնց միջոցով…