ֆիլմադարան ակումբի հանդիպում

Վերջապես կայացավ ֆիլմադարան ակումբի և 2-1 դասարանի սովորողների հադիպումը։ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում, շրջիկ ֆիլմադարանը հյուրընկալվեց Արևելյան դպրոցի վերնատուն և միասին քննարկեցինք «Չարլին և շոկոլադի գործարանը» ֆիլմը։ Սա մեր երկրորդ հանդիպումն էր։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թ-ի հունվարյան ճամբարի ընթացքում։ Այս մեկ տարվա ընթացքում սովորողներն է՛լ ավելի են հմտացել իրենց կարծիքը բանավոր արտահայտելու հարցում…

Քայլքով դեպի Կինոհայաստան

Արևելյան դպրոցի «Մունետիկներ» ջոկատն այս անգամ քայլում է դեպի Կինոհայաստան, դիտելու «Կոշկավոր կատուն» մուլտֆիլմը։ Ճանապարհին ծանոթանում և սովորում ենք տարբեր հետաքրքիր բաներ, ճանաչում Բանգլադեշի տարածքի այս կամ այն վայրերը։

Ֆիլմադարան ակումբի հանդիպում

Այսօր ունեցանք Ֆիլմադարան ակումբի հանդիպում։ Շրջիկ ֆիլմադարանը հյուրընկալվեց Արևելյան դպրոց-պարտեզի վերնատուն, որտեղ քննարկեցինք « Սուրբ Ծնունդ անունով տղան» ֆիլմը։ «Մունետիկներ» ջոկատի ճամբարականները մեծ հետաքրքրությամբ ու ոգեւորությամբ խոսում էին ֆիլմի հերոսների, դրվագների, ուրախ ու տխուր կադրերի մասին։ Ակումբի անդրադարձն` այստեղ։

Մուլտֆիլմի դիտում

Այսօր դիտեցինք հայկական «Պինգվինաշեն» մուլտֆիլմը։ Փոքրիկ պինգվինիկի հետ միասին սաները տխրեցին, ուրախացան, վախեցան ու զարմացան։

Մուլտֆիլիմի դիտում` «Սասնա Ծռեր»

Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ միասին կազմակերպեցինք կինոդիտում։Դիտեցինք «Սասնա Ծռեր» մուլտֆիլմը։ Ճամբարականները հաճույքով ու հետաքրքրությամբ դիտեցին մուլտը եւ պատրաստվեցին հետագայում ֆիլմի քննարկմանը։

Հանդիպում «Ֆիլմադարան» ակումբում

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ միասին հյուրընկալվեցինք Քոլեջի «Ֆիլմադարան» ակումբ, «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմը քննարկելու համար։ 3.3, 3.2 եւ 4,1 դասարանների երկարացված օրվա ճամբարականները դարձան ակումբի առաջին կրտսեր այցելուները։ Ակումբը գտնվում է քոլեջի վերնատանը, որը կարծես հեքիաթից պոկված մի սենյակ լինի։ Վերնատան լուսավոր ու դրական աուրան է՛լ ավելի հետաքրքիր ու զվարճալի դարձրեց…

Մուլտֆիլմի դիտում

Ֆիլմադարան ակումբի «Ամանորյա ֆիլմերի ցանկ» ից ընտրեցինք « Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» մուլտֆիլմը եւ որոշեցինք դիտել այն կինոթատրոնում։Այսօր Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականների հետ քայլքով շարժվեցինք դեպի հայաստան կինոթատրոն։ Այնտեղ մեծ հետաքրքրությամբ դիտեցինք այդ մուլտֆիլմը, որը հետաքրքիր եւ ուսուցողական էր ո՛չ միայն փոքրերի,այլեւ մեծերի համար։ Դպրոց վերադառնալուց հետո սովորողները նկարեցին մուլտֆիլմի այն հերոսներին,որոնց շատ էին…

Ֆիլմի դիտում

Այսօր ճամբարականների հետ դիտեցինք «Բելլը եւ Սեբաստիանը» ընտանեկան ֆիլմը։ Ֆիլմը հետաքրքիր էր եւ ուսուցողական։ Այս պատմությունը մի փոքրիկ տղայի եւ շան ընկերության մասին է, որը սովորեցնում է հավատարմություն, իրական ընկերություն եւ այլ կարեւոր արժեքներ,որոնք այժմ շատ են անհրաժեշտ մեր հասարակությանը եւ հատկապես երեխաներին։