Հեծանվավարություն

Բացի այն, որ հեծանիվ վարելը զվարճալի է երեխաների համար, այն նաեւ շատ դրական ազդեցություն է թողնում նրանց թե՛ հոգեկան ,եւ թե՛ ֆիզիկական առողջության վրա։ Վաղուց ապացուցված է,որ հեծանիվ վարելը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը, ավելացնում ինքնավստահությունը, կարգավորում մարսողությունը ։ Արեւի լույսի տակ եւ մաքուր օդին հեծանիվ վարելը բարձրացնում է մարդու օրգանիզմում «Սերոտոնին» (երջանկության) հորմոնը։

Հեծանվավարություն

Հեծանիվը թերեւս առաջին տրանսպորտային միջոցն է, որին անհրաժեշտ է ծանոթանալ մանկուց: Եթե ​​նախկինում դրանք օգտագործվել են հիմնականում երեխաների եւ դեռահասների կողմից, ապա այժմ շատ երկրներում մեծահասակները հեծանիվն օգտագործում են որպես հիմնական փոխադրման միջոց։ Մեծ հույս ունեմ,որ ապագայում մեզ մոտ նույնպես հեծանիվը որոշ չափով կփոխարինի մեքենաներին։

Հեծանվավարություն

Նույնիսկ անձրեւն ու ձյունը մեզ չեն խանգարում հեծանվավարել,քանի որ ունենք մի հրաշք արհեստանոց` մեզ ամեն հարցում օգնող ու աջակցող Արտասահմանը։

Հեծանվավարություն

Այսօր հեծանվավարեցինք դպրոցի բակում, մաքուր օդին հեծանվավարելն ավելի հաճելի եւ օգտակար է։

Հեծանիվ ենք վարում

Երկարացված օրվա ճամբարականները հեծանիվ են վարում։ Հեծանվավարությունը շատ կարեւոր է եւ օգտակար առողջության համար։ Այն բարձրացնում է ոչ միայն դիմադրողականությունը,այլեւ ինքնագնահատականը։

Հյուսիսի հեծանվորդները

Հյուսիսային դպրոցի ձմեռային ճամբարի առօրյայի անբաժան մի մասն է հեծանվավարությունը։ Ճամբարականները միշտ ուրախ են հեծանվավարել եւ զարգացնել իրենց հմտությունները։

Հեծանվավարություն

Եվ կրկին հեծանվավարում ենք։ Սովորողները շատ են սիրում հեծանիվ վարել։ Միշտ իրար օգնում են եւ զիջում միմյանց։