Գարնանային հորինուկներ

Արևելյան դպրոցի 1-1 դասարանի սովորողները ներկայացնում են հորինուկներ մայրիկի, գարնան, ծիլ ու ծաղկի մասին։

Կարո Բոյաջյան

Այն ի՞նչն է , ինչը, որ աճում է գարնանը և սուր տեսք ունի։/ձնծաղիկ/

Մարիա Շահինյան

Այն ո՞վ է, որ մեղմ ձայն ունի, բարի է և հոգատար։/մայրիկ/

Սառա Անանյան

Այն ի՞նչն է, ինչը, որ շատ գեղեցիկ է, կարմիր գույն ունի և մայրիկներին են նվիրում։

/վարդ/

Արփի Բարոյան

Ինքը կանաչ գույն ունի, աճում է գետնին։/խոտ/

Մարի Բարոյան

Մայրիկները կուրախանան

Շատ նվերներ կստանան

Դա լինում է գարնանը։/մայրիկատոն/

Հենրի Իսկանդարյան

Այն ի՞նչն է, ինչը, որ ծառերին է աճում գարնանը և գունավոր է։/բողբոջ/

Արազ Բաղդասարյան

Թռչում է ծիտիկի նման, բայց ծիտիկ չի, ունի դեղին և սև գույն։/մեղու/

Մարթա Իսրայելյան

Այն մայրիկին շատ դուր կգա և կարմիր գույն ունի։ Եվ այն մենք ենք պատրաստում թղթից։/սրտիկ/

Մարի Կանոյան

Այն ի՞նչն է, որ ծաղկի է նման, բայց ծաղիկ չէ , ցողունը հաստ է ու շագանակագուն։/ծառ/

Սառա Անանյան

Այն ինչն է, ինչը, որ սպիտակ գույն ունի, բարձր է թռչում և երկար ոտքեր ունի։/արագիլ/

Արփի Բարոյան

Այն ո՞վ է, ով, որ մայրիկին բարկացնում է, բայց շատ է սիրում, մայրիկն էլ իրեն է սիրում։/բալիկ/

Սառա Անանյան

Այն ինչն է, ինչը, որ մենք տոներին պատրաստում ենք թղթից և նվիրում մայրիկներին։

/բացիկ/

Թողնել մեկնաբանություն