Աղայանական -ռոդարիական ստուգատես

Ժամանակահատվածը՝  ապրիլի 1-28

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-1 դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել՝ կիրառելով մեդիագիտելիքներն ու  մեդիահմտությունները, զարգացնում է սովորողի վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը:

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • «Շրջված»,  «շփոթված» պատմություններ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  մի բառ:

Գործողությունների  ընթացքը

  • Աղայանական հեքիաթների ընթերցում, քննարկում
  • Տիկնիկներ անսպասելի նյութերից (խոհանոցային պարագաներ, կենցաղային, տեխնիկական առարկաներից, թափոններից)
  • Սովորողները Paint ծրագրով նկարում են ռոդարիական նախընտրած հեքիաթը պատումը ձայնագրիչով ձայնագրում և այս ամենի օգնությամբ հենց իրենք ստեղծում են իրենց հեղինակային  էլեկտրոնային  էջ-ընթերցարանները: Արդյունքում ստեղծվում են ռոդարիական մեդիաընթերցարաններ։
  • Ռոդարիական մարմնամարզություն
  • Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր

Ուսումնական նյութեր

Advertisement

Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ

Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ

Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն

Մուլտֆիլմեր՝ Ցրված Ջովանին  ,  Չիպոլինոյի արկածները

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Թողնել մեկնաբանություն