Չարենցի տուն թանգարանում

Այսօր Արևելյան դպրոցի 2-1 դասարանի սովորողները այցելեցին Եղիշե Չարենցի տուն թանգարան։ Այնտեղ ծանոթացանք Չարենցի թոռնուհու՝ Գոհար Չարենցի հետ։ Նա մեզ պատմեց իր պապիկի, պապիկի տան մասին։ Այնուհետև կատարեցինք շրջայց և մասնակցեցինք «Օ՜, գրքերի աշխարհ» կրթական ծրագրին։ Ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ տեսական և գործնական։ Սկզբում ծանոթացանք գրքի պատրաստման մանրամասներին և թե ինչ մասերից է բաղկացած գիրքը։ Այնուհետև սովորողներից յուրաքանչյուրը պատրաստեց իր՝ «Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն», ինքնուրույն փակցրեցին տիտղոսաթերթը, համարակալեցին էջերը, գունազարդեցին, փակցրեցին բանաստեղծությունները, գրեցին բովանդակությունը և վերջում էլ նշեցին, թե ովքեր են գրքի կազմման և գունազարդման հեղինակները։

Սովորողների ճամփորդապատումները՝ շուտով։

Թողնել մեկնաբանություն