Հավաք նախագծային խմբերով. Սովորող-սովորեցնող նախագծի քննարկում, մշակում

Գարնանային մանկավարժական ճամբար․ օր չորրորդ։

Հավաք մասնագիտական խմբերով․ օր երկրորդ։

Այսօրվա հավաքին քննարկեցին «Սովորող- սովորեցնող» նախագիծը։ Աշխատեցինք 3-4 հոգանոց խմբերով։ Խմբային աշխատանքի արդյունքում փորձեցինք մշակել «Սովորող-սովորեցնող նախագիծը » ոչ թե մեկ առարկայի, այլ ընդհանրական՝ բոլոր առարկաների ու թեմաների համար։ Անդրադարձանք նախագծի հաջողություններին, բացթողումներին, ձևակերպեցինք զարգացումը։ Առանձնացրեցինք նպատակը խնդիրներից, ավելացրեցինք նախապատրաստական աշխատանքներ և՛ սովորեցնող, և՛ սովորող խմբերի, ինչպես նաև ուսուցիչների համար։ Հետևյալ մշակումներից կփորձենք ընդհանրացնել և ստեղծել մեկ ամբողջական նախագիծ, որից կօգտվենք մեր ուսումնական գործունեության ընթացքում։

Մշակումներ՝

Մարիամ Մանասյան, Գոհար Եղոյան և ընկերներ

Անահիտ Ավագյան, Գայանե Սարգսյան, և ընկերներ

Թողնել մեկնաբանություն