Վարպետության դաս՝ ճանաչենք հրաշագործ մեղվին. նախագիծ

Նախագծի աղբյուրը՝ Արմինե Գոգինյանի բլոգ։

Նախագծի նպատակը.

  • սովորողներին հաղորդել մեղուների մասին կարևոր գիտելիքներ
  • ձևավորել հետաքրքրություն և հոգատարություն մեղուների հանդեպ
  • կազմակերպել մեղվախաղեր
  • ծանոթանալ և սովորել պահպանել անվտանգության կանոնները

Նախագծի խնդիրները.

  • նախապես ծանոթանալ տեղեկատվական նյութին
  • հետաքրքիր փաստերը ուսումնասիրելով՝ գտնել կապեր մեղվաբուծության և մաթեմատիկայի մեջ
  • կազմել խնդիրներ, առաջարկել ընկերներին
  • ծանոթանալ նոր բառերի հետ՝ նեկտար, ծաղկափոշի, փեթակ, շրջանակ
  • ապրիլ- մայիսին կազմակերպել հանդիպումներ մեղվանոցում

Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-1 դասարան, ընտանեկան դպրոցներ

Նախագծի համակարգող՝ Արմինե Գոգինյան

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`

Շուրջտարյա

Ընթացքը.

Նախագիծը բաղկացած է մի քանի փուլից:

  1. Նախապես նախագիծը ուղարկվել է մեզ, որպեսզի ծանոթանանք, պատրաստենք հարցեր: Հանդիպումների ընթացքում զրուցելու ենք հրաշագործ մեղուների մասին, քննարկելու տեղեկատվական նյութը, փորձենք հասկանալ՝ ինչքանով են յուրացրել սովորողները այն, պատասխանել առաջացած հարցերին:
  2. Մեղրի մասին հարցազրույց վերցնել ընտանիքի անդամներից, նկարել լոգո սեբաստացի մեղրի մրցույթի համար։
  3. Կազմակերպելու ենք մեղրի համտես, քննարկենք մեղրի գույնը, համը, հոտը։ Ինչի են նմանեցնում սովորողները մեղրը։ Եթե մեղրը մարդ լիներ, ապա իրենց որ հարազատին նման կլիներ և այլն։
  4. Հաջորդ  հանդիպումը արդեն Արատեսում կլինի՝ հունիս- օգոստոս ամիսներին: Ճամբարականները կտեսնեն մեղուներին, կծանոթանան մեղվապահական աշխատանքներին, կլինեն մեղվապահի տանը, աշխատանքային սենյակում։

Թողնել մեկնաբանություն