Խոհանոցային գործունեություն. պատրաստում ենք մրգային մուրաբա

Օր՝ 22.11

Վայր՝ Արևելյան դպրոց, խոհանոց-լաբորատորիա

Մասնակիցներ՝ 2-1 դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • «Ուսումնական մառան» ուսումնական բաց նախագծի շրջանակում պատրաստել մրգային մուրաբա
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ծանոթացում հայկական ավանդական խոհանոցին
  • Նախապատրաստում ցուցահանդես-վաճառքին

Ընթացքը՝

Աշնանային մրգերը լվանալ, մաքրել արտաքին կեղևը ,կտրատել:

Կշռել շաքարավազը, որոշել քանի կգ պետք է օգտագործել 3կգ մրգի համար:

Շաքարավազը լցնել կտրատած մրգերով լի տարայի մեջ, սպասել այնքան, մինչև կառաջանա հյութ և դնել մարմանդ կրակին:

Եփվելուց հետո, լցնել նախապես լվացած և պիտակավորված տարաների մեջ:

Յուրաքանչյուր սովորող պատմում է, թե ինչպես են պատրաստում մուրաբա իրենց տանը։

Թողնել մեկնաբանություն